տուն Հասարակություն Իրավական Դատախազությունն անհարգալից է դատավոր Դանիբեկյանի նկատմամբ․ Քոչարյանի պաշտպան

Դատախազությունն անհարգալից է դատավոր Դանիբեկյանի նկատմամբ․ Քոչարյանի պաշտպան

225
0

Դատախազության մեր գործընկերները, չգիտես՝ ինչու, շարունակաբար պնդում են, որ Քոչարյանի կողմից քննությունից խուսափելու հիմքերն առկա են, բայց դատարանը բազմիցս արձանագրել է, որ հիմքեր  չկան, տիկին Դանիբեկյանը ևս հաստատել է։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը:

«Դա, մեր համոզմամբ, անհարգալից վերաբերմունք է դատավոր Դանիբեկյանի նկատմամբ»,- ասաց փաստաբանը։

Խուդոյանի խոսքով՝ իրենք չեն համարում, որ առկա են Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հիմքեր։

Նա նշեց, որ այն իրավակարգավորումները, որ կան և այս պահին արդեն հակասահմանադրական են ճանաչվել, հակասում են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկային։