տուն Հասարակություն Իրավական Դատախազությունը Վիտալի Բալասանյանի հայտարարությունը ուղարկել է ԱԱԾ

Դատախազությունը Վիտալի Բալասանյանի հայտարարությունը ուղարկել է ԱԱԾ

245
0

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի կողմից արված հայտարարությունները ՀՀ գլխավոր դատախազությունը ուղարկվել է ԱԱԾ տնօրենին՝ նշված հանգամանքերը ստուգելու նպատակով։ Այս մասին «Առաջին լրատվականին» փոխանցեցին Գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը երեկ իր հարցազրույցներից մեկում մի շարք սկանդալային հայտարարություններ էր արել, այդ թվում հնչեցրել սպառնալիքներ՝ ֆիզիկապես ոչնչացնել «Սասնա ծռեր»-ին: Նա սպառնալիքներ էր հնչեցրել նաև Նիկոլ փաշինյանի հասցեին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here