Ըստ Araratnews.am-ի ունեցած տեղեկություններիˋ այսօր աշխատանքից ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը: Տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը թե ոչ՝ ՀՀ գլխավոր դատախազությունից փորձել է ճշտել մեր թղթակիցը։ ՀՀ դատախազության հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը պատասխանել է, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներին աշխատանքի ընդունում կամ ազատում է ՀՀ նախագահը, և որ իրենք ոչ մի կապ չունեն այդ գործընթացների հետ:
Էմմա Պալյան