ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանին Araratnews.am-ը հարցրեց՝ հավաստի՞ է մամուլի այն հրապարակումը, որ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին կալանավորելու դատախազության միջնորդությունը դատարանը բավարարելու է: «Դատախազությունը առայժմ ձեռնպահ է մնում մեկնաբանելուց»,- ասաց խորհրդականը:
Միքայել Մինասյանի փաստաբան Միհրան Պողոսյանի տեղեկացմամբ՝ Մինասյանին մեղադրում են ապօրինի հարստացման և փողերի լվացման եւ Էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրում սխալ տվյալներ գրելու համար: Նա իրականում ստացել է ավելի քիչ գումար, քան գրված է եղել հայտարարագրում։
Միքայել Մինասյանի թիմը մեղադրանքը չի ընդունում: