տուն Քաղաքական Դատախազության համար օրենքը ոնց որ պլաստիլին լինի․ Քոչարյան

Դատախազության համար օրենքը ոնց որ պլաստիլին լինի․ Քոչարյան

282
0

Մեկ-մեկ մտածում ես, որ եթե նախկին նախագահի նկատմամբ կարող են այսպիսի չարաշահումներ թույլատրել, ես մի բան եմ հասկանում՝ դատախազության համար օրենքը ոնց որ պլաստիլին լինի, ոնց ուզես՝ մեկնաբանես: Նման հայտարարությամբ այսօր դատարանում հանդես եկավ Ռոոբերտ Քոչարյանը:

«Իմ նկատմամբ քրեական գործը անձնավորված է, խախտումներն այնքան շատ են: Սա քաղաքական հետապնդման էլեմենտ է, ոչ թե էլեմենտ է, այլ հենց քաղաքական հետապնդում է,- ասաց Քոչարյանը՝ հավելելով,- դատախազության համար օրենքը ոնց որ պլաստիլին լինի»։

Այնուհետև դիմելով դատավոր Աննա Դանիբեկյանին՝ ՀՀ երկրորդ նախագահն ասաց. «Դուք այն անձն եք, ով ևս մեկ էջ է գրում այս քրեական գործի, այս պատմության: Թե ինչպիսին է լինելու այդ էջը, կախված է ձեզանից»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here