տուն Լուրեր Դատախազության կոչը բացահայտ շանտաժ է ու սպառնալիք. «Դ!եմ եմ»

Դատախազության կոչը բացահայտ շանտաժ է ու սպառնալիք. «Դ!եմ եմ»

104
0

841-538x375

ՀՀ Դատախազության հայտարարությունը «Դ!եմ եմ» շարժման անդամները բացահայտ շանտաժ են որակում:

Նշենք, որ այսօր ՀՀ Գլխավոր Դատախազությունը կոչ էր արել «Դ!եմ եմ»-ին՝ երթերի ու ցույցերի ժամանակ այլեւս  չփակել փողոցը ու չխաթարել երթեւեկությունը, ինչպես մի քանի օր առաջ տեղի էր ունեցել Նալբանդյան փողոցում, այլապես կենթարկվեն քրեական եւ վարչական պատասխանատվության:

«Դ!եմ եմ»-ի անդամ Գեւորգ Գյորգիսյանը ասում է, որ Դատախազությունը փորձում է շատաժի միջոցով մարդկանց վախեցնել:

«Դա ծանոթ գործելաոճ է,  կրկնվել են նման դեպքեր: ՀՀ Սահմանադրությունը հստակ ասում է, որ քաղաքացին բռնապետության եւ ապօրինի որոշումների դեմ իրավունք ունի պայքարել քաղաքացիական անհնազանդությունների միջոցով: Սահմանվում է  քաղաքացիական անհանզանդությունը երթերի, ցույցերի, փողոց փակելու միջոցով: Այդ ամենը հստակ կա Սահմանադրության մեկնաբանություններում»,- ասում է Գյորգիսյանը Araratnews.am-ին:

Այն հարցին, թե  Դատախազության հայտարարությունը ինչ-որ կերպ կարո՞ղ է կաշկանդել «Դ!եմ եմ» -ի անդամներին հետագա ցույցերին մասնակցելու համար, Գյորգիսյանը պատասխանեց.

«Մեր  շարժման բոլոր մասնակիցները իրավագիտակցություն ունեն, բոլորն էլ պատրաստ են պայքարել իրենց իրավունքների համար եւ բոլորն էլ գիտեն օրենքը: Մենք շարունակելու ենք պայքարել, դա օրենքի սահմաններում է: Իսկ այն, որ հայտարարության մեջ նշել էին քրեական պատասխանատվության կենթարկեն, դա արդեն իսկ վկայում է, որ բացահայտ շանտաժ է եւ բացահայտ սպառնալիք: Առավելագույնը ինչ կարելի է անել, եթե փակել ես փողոցը ու խանգարել երեթեւեկությանը, դա վարչական տույժի ենթարկելն է: Դա էլ սովորաբար գրում են, բայց դատական կարգով հետ են կանչում, որովհետեւ Սահամանդրությունը բոլոր օրենքներից վեր է կանգնած»,- ասում է Գյորգիսյանը: