տուն Հասարակություն Իրավական Դատախազը ՀՔԾ-ից պահանջել է Վիգեն Սարգսյանի վերաբերյալ գործը եւ ուղարկել ՔԿ

Դատախազը ՀՔԾ-ից պահանջել է Վիգեն Սարգսյանի վերաբերյալ գործը եւ ուղարկել ՔԿ

292
0

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի անվան հետ կապված քրեական գործը հսկողություն իրականացնող դատախազի պահանջով ՀՀ հատուկ քննչական ծառայությունն ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն։

Այս մասին հայտնել է ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

ՀՀ գլխավոր դատախազության հանրայաին կապերի բաժնից էլ «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան ասել են, որ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության քննիչի որոշումը՝ քրեական գործն ըստ քննչական ենթակայության ուղարկելու մասին, վերացվել է եւ մի շարք անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե՝ հետագա նախաքննությունը շարունակելու համար:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին քննչական կոմիտեն հայտարարել էր, որ բավարար ապացույցների համակցություն է ձեռք բերվել՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով որպես մեղադրյալ ներգրավելու համար։


ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here