տուն Քաղաքական Միջազգային Դավութօղլուն կապ է տեսնում Ասադի ռեժիմի և Սիրիայում ահաբեկչական խմբավորումների միջև

Դավութօղլուն կապ է տեսնում Ասադի ռեժիմի և Սիրիայում ահաբեկչական խմբավորումների միջև

262
0

120727_adavutoglu.hlarge

Այսօր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմետ Դավութօղլուն մտահոգություն է հայտնել Սիրիայում «Ալ-Կաիդայի», ինչպես նաև Քրդական աշխատավորական կուսակցության սիրիական մասնաճյուղի ակտիվացման կապակցությամբ: Դավութօղլուն, ի դեմս այս երկու խմբավորումների, լուրջ վտանգ է տեսնում Թուրքիայի ազգային անվտանգության համար: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը:

Արտաքին գործերի նախարարի խոսքերով` Սիրիայում օտար տարրերը պետք է լքեն Սիրիայի տարածքը: Դավութօղլուն շեշտել է, որ «Ալ-Կաիդան» և այլ ահաբեկչական կազմակերպություններ սկսեցին ակտիվանալ Սիրիայում այն ժամանակ, երբ ընդդիմությունն ամրապնդեց իր դիրքերը երկրի հյուսիսում: Նա կապ է տեսնում Սիրիայում գործող ռեժիմի և ահաբեկչական կազմակերպությունների միջև:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here