տուն Լուրեր Դավութօղլուն ապրում է տեսաբանի և քաղաքական գործչի լուրջ ճգնաժամ. Թուրքագետ

Դավութօղլուն ապրում է տեսաբանի և քաղաքական գործչի լուրջ ճգնաժամ. Թուրքագետ

88
0

45DDBD7B-6566-4815-958A-A5C72322AE11_mw1024_s_n

Դավութօղլուն մինչ քաղաքական գործիչ լինելը, տեսաբան է ու շարունակում է տեսություններ առաջ քաշել, որոնք անընդհատ անհաջողության են դատապարտվում: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի հոդվածին:

«Սա էլ նրա առաջ քաշած տեսություններից էˋ արդար հիշողության մասին տեսությունը, որը Թուրքիայի քաղաքական օրակարգ է բերվել: Թուքական հայտնի տեսակետն է դա, 1915-ին երկուստեք կորուստներ, զոհեր են եղել: Նրանք առաջ են տանում այն տեսակետը, թե տեղի է ունեցել պատերազմ և երկու կողմի զոհերին էլ պետք է հիշել: Պարզ է, որ լավ փաթեթավորմամբ, մինչև Ցեղասպանության 100-ամյակը, մենք կարող ենք ականատեսը լինել նման տեսությունների: Այս տեսակետը շարունակում է մնալ ոչ կառուցողական դաշտում, Դավութօղլուն ապրում է տեսաբանի և քաղաքական գործչի լուրջ ճգնաժամ»,-ասում է Մելքոնյանը:

Նա կարծում է, որ և այս հոդվածը, և Ցեղասպանության 99-րդ ամյակին  Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հնչեցրած հայտարարությունը նույն օպերայի մասն են կազմում:

«Երկուսն էլ գտնվում են դեստրուկտիվ դաշտում: Ապակառուցողական են և քողարկված տոլեռանտության դիմակով: Բայց  մյուս կողմից Թուրքիայի քայլերը չպետք է թերագնահատել, քանի որ Թուրքիան իր տեսությունները միշտ ներկայացնում է միջազգային հանրությանը, և նրանց արևմտյան գործընկերները շատ հաճախ դրական գնահատական են տալիս դրանց»,-ասաց Մելքոնյանը: