տուն Քաղաքական Միջազգային Դավութղօլուն վերահաստատել է. Հայաստանի հետ սահմանի բացումը` միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումից...

Դավութղօլուն վերահաստատել է. Հայաստանի հետ սահմանի բացումը` միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումից հետո

182
0

ahmet-davutoglu

Սառեցված հակամարտությունները խոչընդոտում են Կովկասում խաղաղության հաստատմանը: Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմետ Դավութօղլուն, ելույթ ունենալով Գյանջայում՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախաարների համատեղ ասուլիսին:

Նրա խոսքերով` կողմերն ամեն ինչ պետք է անեն սառեցված հակամարտությունները կարգավորելու համար: Նա վերահաստատել է նախկինում արված այն հայտարարությունը, որ հայ-թուրքական սահմանը կբացվի միայն այն ժամանակ, երբ վերականգնվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Այսօր երեք նախարարները նաև որոշել են, որ երեք նախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա հաջորդ տարի՝ Կարսում: