տուն Աշխարհ Դավոսում մեկնարկում է Համաշխարհային տնտեսական համաժողովը

Դավոսում մեկնարկում է Համաշխարհային տնտեսական համաժողովը

480
0

Շվեյցարական Դավոս քաղաքում այսօր` հունվարի 21-ին, մեկնարկում է 50-րդ Համաշխարհային տնտեսական համաժողովը, որը կտևի երեք օր՝ տեղեկացնում է  korrespondent.net լրատվական կայքը:

Համաժողովի գլխավոր թեման լինելու է բոլոր շահագրգիռ կողմերի համար կապիտալիզմի ձևավորումը: Ամենամյա համաժողովի ծրագիրն ունի մի քանի առաջնահերթ ուղղվածություն. «Ինչպես պահպանել մոլորակը», «Հասարակությունը և աշխատանքի ապագան», «Տեխնոլոգիաները բարեկեցության համար», «Արդար տնտեսություններ» և «Առողջ ապագա»:

Տնտեսական համաժողովի կեսդարյա պատմության մեջ առաջին անգամ հաստատվել է, որ համաշխարհային 5 ամենամեծ ռիսկերն էկոլոգիական են: Խոսքը վերաբերում է կլիմայական աղետներին, կենսաբազմազանության կորստին և ցամաքային ու ջրային էկոհամակարգերի վերացմանը:

Համաշխարհային տնտեսական համաժողովին կմասնակցեն 117 երկրներից գրեթե 3000 ներկայացուցիչներ, ներառյալ 53 երկրների և կառավարությունների ղեկավարները: