Ապրիլի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով եղել է հայ-ադրբեջանական պետական սահմանի հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարի ֆեյսբուքյան էջի գրառումից:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրուցել է դիրքապահների հետ, հավաստիացրել, որ անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմանների շարունակական բարելավման խնդիրները մշտապես երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում են:
Դավիթ Տոնոյանը խրախուսել է բարձրլեռնային բարդ պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին և շնորհակալություն հայտնել գերազանց ծառայության համար:
Մանրամասները հղումով՝ http://mil.am/hy/news/7752