տուն Քաղաքական Դավիթ Տոնոյանը փակ հանդիպում է ունեցել «Իմ քայլը» խմբակցության հետ

Դավիթ Տոնոյանը փակ հանդիպում է ունեցել «Իմ քայլը» խմբակցության հետ

338
0
Այսօր՝ դեկտեմբերի 24-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների փակ նիստը: Այն տևել է երկու ժամ:

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Factor.am-ին հայտնել է, որ Պաշտպանության նախարարը հաճախակի է հաշվետվություններ ներկայացնում Ազգային ժողովին:

Ինչ վերաբերում է ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովին անդրադառնալու հարցին, Հովհաննիսյանը որևէ մեկնաբանություն չի տվել: