Araratnews.am-ի ունեցած տեղեկությունների համաձայն` այսօր աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության պետ, կոլեգիայի անդամ՝ Դավիթ Սարգսյանը: Ինֆորմացիայի հավաստիությունը ճշտելու համար մեր թղթակիցը կապ է հաստատել ՀՀ դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Շահեն Տոնոյանի հետ, ով նշել է, որ այդ տեղեկությունը դեռևս միայն խոսակցություն է, և որ պաշտոնական նորություն լինելու դեպքում այն կհրապարակվի:
Էմմա Պալյան