Դավիթ Սանասարյանի կողմից անչափահասին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Սանասարյանն այսօր հարցաքննվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը։
Նրա փոխանցմամբ՝ Սանասարյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով։
Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանը հանդես է եկել պատասխան մեղադրանքներով՝ հայտարարելով, թե անչափահասի մայրն իրենից գումար է պահանջել եւ այս հայտարարության հիման վրա եւս հարուցվել է քրեական գործ՝ Էրեբունու ոստիկանությունում՝ Դ.Սանասարյանից շորթում կատարելու դեպքի առթիվ։ Այս գործի շրջանակներում եւս Դավիթ Սանասարյանը հարցաքննվել է։