տուն Հասարակություն Իրավական Դավիթ Սանասարյանի պաշտպանների միջնորդության մասով դատարանի որոշումը հայտնի է

Դավիթ Սանասարյանի պաշտպանների միջնորդության մասով դատարանի որոշումը հայտնի է

282
0

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Դավիթ Բալայանի, այսօր` նոյեմբերի 27-ին, շարունակվում է Պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Դավիթ Սանասարյանի եւ ՊՎԾ նախկին աշխատակիցների գործով դատաքննությունը։

Դատարանը մերժեց Դավիթ Սանասարյանի պաշտպանների միջնորդությունը՝ գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ ուղարկելու վերաբերյալ: Դատավոր Դավիթ Բալայանը որոշումը բացատրեց այն հանգամանքով, որ դատարանը հետևության չի հանգել, թե առկա է հակասություն ներկայացված փաստարկների և Սահմանադրության միջև:

Սույն գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է 2020թ․-ի փետրվարի 14-ին՝ ժամը 14։00-ին։

Հիշեցնենք, որ համաձայն մեղադրական եզրակացության՝  Դավիթ Սանասարյանը իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաեւ չի կատարել իր ծառայողական պարտականությունները: