Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքը դատախազությունը հաստատել է, և գործն ուղարկվել է դատարան։ Այս մասին գրում է Factor.am-ը՝ հղում անելով ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանին:
Ինչպես հայտնի է, Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար և նրա պաշտոնավարումը դադարեցվել է։
Սանասարյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել դատախազություն՝ Սանասարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, որն էլ մերժվել է: