Մամուլի ասուլիսի ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը մանրամասներ չի հաղորդել Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հանդեպ հարուցված քրեական գործի և դրանում անցնող այլ անձանց մասին:
«Այսօր ես կսահմանափակվեմ միայն այն տեղեկատվությամբ, որը երեկ տարածել ենք հաղորդագրությամբ»,- ընդգծեց ՊԵԿ նախագահը:
Հիշեցնենք, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում ապօրինի հարստացման, փողերի լվացման եւ հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար: