Բժիշկ Վահե Տեեր Մինասյանը «Ֆեյսբուքում» գրել է. «Դավաճանության ոչ նուրբ արվեստը
Ցավոք մեր ողջ պատմության ընթացքում դավաճանների պակաս չենք ունեցել։ Ընդ որում մարդկային այս տեսակը սովորաբար ջրի երես է դուրս գալիս հատկապես երկրի ու ազգի համար ճակատագրական պահերին։ Ավելին, այն սովորաբար իրեն սկսում է ներկայացնել որպես փրկիչ։ Երբեք, ոչ մի դավաճան չի ասել ու չի ասելու թե դավաճանում է։ Հակառակը՝ եկել է ազգը փրկելու…
Դավաճանություն է պետական, ռազմական գաղտնիքների բացահայտումը
Դավաճանություն է, թշնամիներին “գլխի գցելը” թե սրանք թուլացել են ու հարձակվելու ճիշտ ժամանակն է, դե մենք էլ ինչով կարողանանք կօգնենք
Դավաճանություն է Երկրի համար ծանր օրերին վարձու լրատվամիջոցում հոդված պատվիրելն ու գրելը
Դավաճանություն է Երկրի համար ծանր պահին “ընդիմություն խաղալը”։ Պատերազմական երկրում ընդդիմությունը կանգնում է ազգի ու իշխանության կողքին ու թիկունքից դանակ չի խրում։
Դավաճանություն է Երկրի լեգիտիմ ընտրված գերագույն հրամանատարին ու նրա թիմին հայհոյելը։
Դավաճանություն է հիվանդությունից մահացող մարդու ու նրա հարազատների զգացմունքներն օգտագործելը, հատկապես այն մարդկանց կողմից ում օրոք երկրից միլիոնից ավելի մեր հայրենակից հեռացավ…
Դավաճանություն է ամիսներով տուն չգնացող բժշկի, սահմանին կանգնած զինվորի, առավոտից գիշեր հող մշակող գյուղացու, կոպեկներով աշխատող ուսուցչի ու բանվորի, Երկրի ու Հայրենիքի հանդեպ։
Հ.Գ.
Անշուշտ իշխանությունը թույլ է տալիս բազմաթիվ սխալներ, որոնց մասին անշուշտ պետք է խոսել, ինչի համար անշուշտ պետք է քննադատել և առաջարկներ ներկայացնել։ Անշուշտ ցանկացած իշխանության պետք է զսպել, բայց երբեք ու երբեք չի կարելի դավաճանել..»,- գրել է բժիշկը: