Զավեշտալի դեպք է տեղի ունեցել Ցյուրիխում: Տեղի անվանի բիզնես-դպրոցում հայտնի դասախոսներից մեկի դասի ժամանակ ուսումնական նյութերի փոխարեն ուսանողները դիտել են պոռնոգրաֆիկ նյութեր: Այս մասին հաղորդում է the Mirror-ը:
Բանն այն է, որ պրոֆեսորի դասախոսությունները սովորաբար հեռարձակվում են համացանցում, որը նախատեսված է այն ուսանողների համար, որոնք մասնակցում են «հեռահար ուսուցման» համակարգին: Սակայն անսպասելիորեն նրանց հրամցվել են պոռնոտեսանյութեր PornHub կայքից: Պրոֆեսորն այդ սխալն ուշ է նկատել։
Դասախոսությունից հետո նա տնօրենին բացատրել է, որ դա դիտավորյալ չի արել: Պարզապես աշխատանքային համակարգչով դիտել է պոռնո հոլովակներ, որոնցից մեկն էլ գնացել է «եթեր»: Սակայն խոստովանությունը չի փրկել դասախոսին: Շուտով նրան հեռացրել են ԲՈՒՀ-ից: