Չեմպիոնների լիգայի «Բայեր»- «Յուվենտուս» հանդիպման ժամանակ տհաճ միջադեպ է տեղի ունեցել: Հանդիպման ավարտին երկրպագուներից մեկը մուտք է գործել խաղադաշտ և մեջքից մոտեցել Ռոնալդուին՝ փորձելով սելֆի անել նրա հետ: Նա ազգուշորեն բռնել է Ռոնալդուի պարանոցից, ինչը դուր չի եկել պորտուգալացուն:
Մինչ այս, Ռոնալդուն միշտ լուսանկարվել է դաշտ մտած երկրպագուների հետ:
Նշենք, որ այս խաղում «Յուվենթուսը» 2:0 հաշվով հաղթել է «Բայերին»: Խաղի առաջին գոլը խփել է Կրիշտիանու Ռոնալդուն: