տուն Հասարակություն Առողջապահություն Դաշնամուրային հեռավար ուսուցումը անիմաստ ու անարդյունավետ զբաղմունք է. ուսուցչուհի

Դաշնամուրային հեռավար ուսուցումը անիմաստ ու անարդյունավետ զբաղմունք է. ուսուցչուհի

372
0

Հարկադրված պարապուրդի ընթացքում հեռահար ուսուցման կազմակերպումը հանրակրթական դպրոցներում ու բուհերում, թե որքան է արդյունավետ` ժամանակը ցույց կտա:

Հանրության լայն շրջանակներին հուզում է նաև արտակարգ դրության պայմաններում երաժշտական, նկարչական դպրոցներում պարապմունքների իրականացումն ու կազմակերպումը: Հատկապես, որ վերը նշված դպրոցները վճարովի են, և դասապրոցեսի կազմակերպումը կենդանի շփման անհրաժեշտություն ունի:

Araratnews.am լրատվականը կապ հաստատեց Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Մարիամ Պողոսյանի հետ: Վերջինս ասաց, որ երաժշտական դպրոցում պարապմունքների իրականացումը կատարվում է հեռահար ուսուցման տարբերակով և անվճար է: Այս եղանակով երեխաները գոնե կլսեն մասնագետի խորհուրդները և տնային պայմաններում կփորձեն յուրացնել, կրկնել գիտելիքները: Այս օրինակը կա նաև Երևանում՝ իր խոսքում մասնավորապես ասաց քաղաքապետարանի աշխատակիցը:

Լրատվականը կապ հաստատեց նաև Էջմիածնի երաժշտական դպրոցի ուսուցիչներից մեկի հետ, որը հայտնեց, որ ինքը, լինելով դաշնամուրային բաժնի ուսուցչուհի, հրաժարվել է այս մեթոդով աշխատելուց, քանի որ դաշնամուրային հեռահար ուսուցումը անիմաստ ու անարդյունավետ զբաղմունք է, և հնարավոր չէ սկայպով, վայբերով կամ այլ հավելվածով երեխային դաշնամուրի դասեր տալ:

Ուսուցչուհին խոսել է իր դասարանի աշակերտների ծնողների հետ, որպեսզի բացթողնված պարապմունքները լրացնեն արտակարգ դրության ավարտից հետո:

Հիշեցնենք, որ Araratnews.am-ը երկրում արտակարգ դրության պայմաններում աշխատում է արտակարգ ռեժիմով: Եվ պարբերաբար Էջմիածնից տեղեկատվություն է տրամադրում: Քիչ անց նաև տեսանյութ կհրապարակենք քաղաքում տեղի ունեցող իրավիճակի վերաբերյալ:

Հայկ Մագոյան