Եվրոպական տարբեր երկրներում սպառողական մոտ 2400 ապրանքների գների համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ Դանիան 2013 թվականին եղել է Եվրոպայի ամենաթանկ երկիրը։ Եվրոպական միության անդամ 28 երկրների շարքում Դանիայի ապրանքների և ծառայությունների գները բարձր են եղել 40 տոկոսով միջին եվրոպական գներից։
Դանիային հաջորդում է Շվեդիան, ուր գները միջինից բարձր են 30 տոկոսով, ապա Լյուքսեմբուրգն ու Ֆրանսիան են՝ 23 տոկոսով։
Դանիան գներով բացարձակ առաջատար է վեց կատեգորիաներում՝ սնունդ, ալկոհոլային ապրանքներ, տան էլեկտրոնիկա, մասնավոր տրանսպորտ, ռեստորաններ և հյուրանոցներ։