Կոպենհագնենի Noma ռեստորանը կրկին համարվել է աշխարհի լավագույն ռեստորանը: Այս մասին գրում է the Independent-ը:
Դանիական ռեստորանը շրջանցել է իսպանական Ժիրոնայում գտնվող El Celler de Can Roca եռստորանին` դառնալով լավագույնը The World’s 50 Best Restaurants Awards մրցույթում: Լավագույններին որոշելիս ավելի քան 900 մասնագետներ տվել են իրենց գնահատականները:
Այս ռեստորանը լավագույն օբյեկտների ցուցակը գլխավորել է 2010-2012 թվականներին: Այստեղ է աշխատում աշխարհում հայտնի խոհարար Ռենե Ռեձեպին:
The World’s 50 Best Restaurants Awards-ում երրորդ հորիզոնականը զբաղեցրել է իտալական Osteria Francescana-ն, չորրորդը` ամերիկյան Eleven Madison Park-ը: