Չինաստանում դանակներով զինված մարդիկ կրկին հարձակվել են պատահական անցորդների վրա։ Այս անգամ դեպքը տեղի է ունեցել Չինաստանի կենտրոնական Հունան նահանգի Չանշա քաղաքում։ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը հաղորդում է, որ հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 3 մարդ։
Հիշեցնենք, որ մարտի 1-ին Կունմին քաղաքում նմանատիպ հարձակման հետևանքով ահաբեկիչների ձեռքով սպանվել էր 29 մարդ, 140 մարդ վիրավորվել էր։ Իշխանություններն այս ահաբեկչության մեջ մեղադրել էին Սինցզյանի անջատողականներին։ Չորս գրոհային սպանվել էր, մի քանիսը՝ ձերբակալվել։