տուն Հասարակություն Առողջապահություն Դանակահարված 16-ամյա տղայի կյանքին վտանգ չի սպառնում

Դանակահարված 16-ամյա տղայի կյանքին վտանգ չի սպառնում

289
0

Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«❗️Դեկտեմբերի 7-ին Երևանում մեկ տասնյակից ավելի դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ, ինչից հետո «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 16-ամյա տղա՝ ձախ թիակային շրջանում կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերքով։
Տեղային անզգայացմամբ կատարվել է վերքի զննում, կարում, պլևրալ խոռոչի դրենավորում։ Վիճակը գնահատվում է բավարար»։

Նշենք, որ դեկտեմբերի 7-ին, ծեծկռտուք-դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։05-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 06 բրիգադը «ձախ թոքի վնասվածք, թիկունքի շրջանի ծակած վերք, ձախ թիկունքի, թիկունք շրջանի ծակած վերք, ձախ թիկունքի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի տղայի։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը։