տուն Հասարակություն Դանակահարություն Երևանի դպրոցներից մեկում

Դանակահարություն Երևանի դպրոցներից մեկում

245
0

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 11։30-ի սահմաներում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 71 բժիշկների հերթապահ խումբը «ձախ թիակային և աջ նստատեղի կտրած-ծակած» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի տղայի։

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի թիվ 184 ավագ դպրոցի 12-դ դասարանի աշակերտ՝ 17-ամյա Արման Ե․-ն է։

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 11։00-ի սահմաններում, նշված դպրոցում Արման Ե․-ին դանակահարել է նույն դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ՝ նրա հասակակից Արամ Հ․-ն։

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների արդյունքում կասկածյալ Արամ Հ․-ն ինքնական ներկայացել է ոստիկանություն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։