տուն Հասարակություն Իրավական Դանակահարություն՝ Հանրապետության հրապարակում

Դանակահարություն՝ Հանրապետության հրապարակում

382
0

Սեպտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00։50-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժնում Շենգավիթ բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ ձախ թիակին դանակահարված վիճակում բուժօգնության է տեղափոխվել 23-ամյա մի տղա։

Ինչպես հաղորդում է  SHAMSHYAN.com-ը ոստիկանության ծառայողները նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով հայտնաբերել և ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել Երևանի բնակիչ 22-ամյա Վլադիմիր Վ.-ին։

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով Շենգավիթի ոստիկանությունում հարուցվել է քրգործ և քանի որ դեպքը տեղի է ունեցել կենտրոն վարչական շրջանում, հարուցված քրեական գործը փոխանցվելու է ոստիկանության կենտրոնական բաժին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here