տուն Հասարակություն Դայակի աշխատավարձը կբարձրանա. նոր որոշում

Դայակի աշխատավարձը կբարձրանա. նոր որոշում

394
0

ՀՀ կառավարության նիստում այսօր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ասաց, որ այս տարի պետք է բարձրացնեին տուն ինտերնատների եւ մանկատների աշխատակիցների աշխատավարձը: «2020 թ. հունվարի 1-ին տարեցների խնամքի հաստատություններում 700 աշխատակցի  աշխատավարձ է բարձրացվել: Մեր այսօրվա որոշմամբ մայիսի մեկից առաջարկում ենք բարձրացնել 5 մանկատան աշխատակիցների աշխատավարձը, քանի որ լուծարվել է Վանաձորի «Մանկան տուն» կենտրոնը, անհրաժեշտություն է առաջացել վերաբաշխում կատարել, ուստի 146 մլն դրամից 36 մլն դրամը վերաբաշխել աշխատակիցների աշխատավարձերի  համար»,- ասաց Բաթոյանը:

Աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է մանկատների սպասարկման ոլորտում աշխատողներին, որոնց  աշխատավարձը կբարձրանա 30 տոկոսով: «Մայիսի մեկին դայակի աշխատավարձը կդառնա  96.000 դրամ՝ առանց հարկերի:  Կբարձրանա նաև մանկատան տնօրենի աշխատավարձը, քանի որ կառավարչական հարցում մեծ դեր ունի տնօրենը: 143.000 դրամից կդառնա 231.000 դրամ՝ առանց հարկերի»,- որոշումից մեջբերում արեց նախարարը:

Վարչապետն ասաց, որ գումարները ոչ թե պահուստային ֆոնդից են, այլ՝ օպտիմալացման արդյունքն է: