Չնայած զինված ընդդիմության կողմից ականանետային կրակի վտանգին՝ Դամասկոսում ընթանում են նախընտրական հանրահավաքներ՝ ի պաշտպանություն նախագահ Բաշար Ասադի:
Սիրիական առաջնորդի նախընտրական արշավն ընթանում է «սավա» կարգախոսի ներքո, որ արաբերենից թարգմանաբար նշանակում է «միասին»: Դա սիրիացիների համախմբման և երկրի վերակառուցման կոչ է:
Դրան հակառակ երկրի բոլոր ընդդիմադիր կուսակցությունները (բացառությամբ խորհրդարանում տեղ զբաղեցնողներից) հայտարարել են ընտրությունները բոյկոտելու մասին՝ «ի նշան համերաշխության երկրի բնակչության այն կեսի հետ, որ չի կարողանա մասնակցել ընտրություններին հակամարտության ու դրա հետևանքների պատճառով»:
Հիշեցնենք, որ Սիրիայում սպասվող նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 3-ին: