Դամասկոսում Ռուսաստանի դեսպանությունը ականանետային հարձակման է ենթարկվել: Այս մասին լրագողներին հայտնել են Սիրիայում ռուսական դեսպանատան ներկայացուցիչները:
Հաղորդվում է, որ ականներից մեկը պայթել է հենց համալիրի տարածքում, իսկ մյուսը՝ շենքի արտաքին պատնեշի մոտ:
Աշխատակիցներից ոչ ոք չի տուժել: Դեսպանատանը միայն նյութական վնաս է հասցվել: