տուն Լուրեր ԴԱՀԿ-ն անօրինականորեն խանո՞ւթ է քանդում

ԴԱՀԿ-ն անօրինականորեն խանո՞ւթ է քանդում

273
0

Բագրատունյաց 22  հասցեում՝ Ինեկոբանկի հարևանությամբ գտնվող տարածքում, ԴԱՀԿ-ի ներկայացուցիչները անօրինականորեն փորձում են քանդել 96 թվականից այդտեղ գործող խանութը,- այս մասին Araratnews.am-ին հայտնեց խանութի սեփականատիրոջ բարեկամուհի ներկայացած  Հասմիկը․

«96 թվականից այդ խանութը աշխատում է տվյալ տարածքում, 5-6 տարի առաջ, առանց տեղեկացնելու, առանց խանութի սեփականատիրոջը հարցնելու, ներքին կարգով, չգիտեմ ինչ ձևերով խանութի զբաղեցրած տարածքը սեփականացվել է, հիմա էլ եկել ու փորձում են քանդել։ Այս խնդրով արդեն հասել ենք վճռաբեկ դատարան, դեռ վճռաբեկ դատարանի որոշումը լրիվ չի կայացվել, 10 օր էլ ժամանակ ունենք դիմելու՝ եկել են, խանութը քանդում են։ Հիմա մենք կանգնած ենք ներսում, դուրս չենք գալիս, որ չքանդեն»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here