Դալայ լաման աջակցություն է հայտնել նույնասեռական ամուսնություններին և քննադատել է հոմոֆոբիան: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:
Նա հայտարարել է, որ ցանկացած տիպի սեքսը լավ է, եթե տեղի է ունենում փոխադարձ համաձայնությամբ: «Նրանց համար, ովքեր հավատացյալ չեն, դա բացարձակ նրանց անձնական գործն է: Սեքսի ցանկացած տեսակ իրավունք ունի գոյություն ունենալու, եթե տեղի է ունենում փոխադարձ համաձայնությամբ: Բռնությունը բացարձակապես անթույլատրելի է»,- ասել է Դալայ լաման Լարի Քինգի հետ հարցազրույցի ժամանակ: