տուն Հասարակություն Դադարեցվել են Երևան-Ստամբուլ չվերթները

Դադարեցվել են Երևան-Ստամբուլ չվերթները

208
0

Նոյեմբերի 27-ից սկսած՝ թուրքական «Ատլաս Գլոբալ» ավիաընկերությունը դադարեցնում է չվերթները բոլոր ուղղություններով, հայտնում է regionmonitor.com-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, «Ատլաս Գլոբալը» ուղիղ չվերթներ է իրականացնում նաև Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ՝ շաբաթական 2 անգամ։ Ավիաընկերության տարածած հայտարարության համաձայն, չվերթները դադարեցվում են տնտեսական անկայունության և Ստամբուլի օդանավակայանում աճող ծախսերի պատճառով։

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ դադարը ժամանակավոր բնույթ է կրում, և չվերթները կվերականգնվեն դեկտեմբերի 21-ից, իսկ նրանք, ովքեր այդ ժամանակահատվածի համար տոմսեր են գնել, կփոխհատուցվեն։