տուն Քաղաքական Հայաստան Դադարեցնում եմ գործունեությունս «Հանրապետություն» կուսակցությունում. Թեհմինա Վարդանյան

Դադարեցնում եմ գործունեությունս «Հանրապետություն» կուսակցությունում. Թեհմինա Վարդանյան

315
0

 Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Այսօրվանից դադարեցնում եմ գործունեությունս «Հանրապետություն» կուսակցությունում:

Այն, ինչ ունի սկիզբ՝ ունի նաեւ ավարտ:

Կուսակցական գործունեությունս ինձ տվել է մեծ փորձ, քաղաքական հստակ դիրքորոշում՝ պայքարել հանուն արդարության եւ սկզբունքների: Շնորհակալ եմ:

Ցանկացած հարաբերության մեջ գլխավորն ազնվությունն ու անկեղծություն է: Ցավոք, գտնում եմ, որ կուսակցական գործունեությանս այս փուլում ես ինձ սպառել եմ: Որոշել եմ դադարեցնել գործունեությունս «Հանրապետություն» կուսակցության կազմում եւ ճանապարհս շարունակել որպես անկախ քաղաքական գործիչ: Այսպես, միանշանակ, ազնիվ է:

Անտեսել սա՝ կնշանակի դավաճանել ինքս ինձ ու իմ արժեքները:

Ես գնում եմ առաջ, թերթում եմ կյանքիս կարեւորագույն, բայց այլեւս հին էջն ու բացում նոր քաղաքական էջ: Գործունեությամբս փորձելու եմ վերահաստատել՝ իմ նոր ու անկախ ուղին արդարացված է:

Շարունակելու եմ աշխատանքս Երեւանի ավագանու կազմում եւ, ինչպես միշտ, աշխատելու եմ հանուն Երեւանի ու երեւանցու:

Գործընկերներիս մաղթում եմ արդյունավետ ու անաչառ աշխատանք»: