տուն Լուրեր Տեսանյութ Գ.Ծառուկյանի աջակցությամբ կկայանա Աշոտ Ղազարյանի հոբելյանական երեկոն

Գ.Ծառուկյանի աջակցությամբ կկայանա Աշոտ Ղազարյանի հոբելյանական երեկոն

433
0

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է ՀՀ ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանին: Գ. Ծառուկյանը շնորհավորել է սիրված դերասանին, ով այս տարի նշում է ծննդյան 70 ամյակը, և նրան մաղթել քաջառողջություն ու բեղմնավոր աշխատանք: Աշոտ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել Գ. Ծառուկյանին իր ծննդյան հոբելյանական երեկոյի հանդիսավոր միջոցառումը հովանավորելու համար և նշել, որ ԲՀԿ նախագահը մշտապես կանգնած է արվեստի և մշակույթի երախտավորների կողքին: Ղազարյանը նաև Գագիկ Ծառուկյանին հրավիրել է մասնակցելու հոբելյանկան շոուին, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 13-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here