տուն Հասարակություն Գ.Ծառուկյանը և «Discovery Group»-ի փոխնախագահը քննարկել են երկկողմ գործակցության հնարավորությունները

Գ.Ծառուկյանը և «Discovery Group»-ի փոխնախագահը քննարկել են երկկողմ գործակցության հնարավորությունները

298
0

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է ամերիկյան աշխարհահռչակ «Discovery Group» մեդիաընկերության փոխնախագահ Սաշա Լայերին:

Discovery-ն ՀԱՕԿ նախագահի հետ անձնական հանդիպում էր խնդրել Հայաստանի մշակույթը, պատմությունը, զբոսաշրջային հնարավորություններն ու սպորտը հանրահռչակելու գործում գործակցության հնարավորությունը քննարկելու նպատակով:

Հանդիպումից հետո «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ում Գագիկ Ծառուկյանն ու Discovery Group մեդիաընկերության փոխնախագահ Սաշա Լայերը կատարել են տակառի զմռսման հանդիսավոր արարողություն: