Գևորգ Կոստանյանը Մարտի 1–ի գործով կանչվել Հատուկ քննչական ծառայություն, սակայն հայտնի չէ ինչ կարգավիճակով է կանչվել։
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով կանչվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից։
«Կոստանյանը պատասխանել է, որ այս պահին գտնվում է արտերկրում և կվերադառնա 15-20 օրվա ընթացքում»,–ասացին ՀՔԾ լրատվական բաժնից։