Գևորգ Կոստանյանը խոստացել է եկող ամսվա սկզբին ներկայանալ Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։
Խաչատրյանը նշեց, որ ավելի ոչինչ չի կարող ասել։
Նշենք, որ Կոստանյանը «Մարտի 1»-ի գործով կանչվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Նրա կարգավիճակը դեռ հայտնի չէ:
Ըստ առաջադրված մեղադրանքի` 2008–ի մարտի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձություններից հետո ՄԻԵԴ–ում կառավարության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ նախագահի օգնական Գևորգ Կոստանյանը և նախագահի օգնական, ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանը պահանջել են հետին ամսաթվով կազմել և շրջանառության մեջ դնել մարտի 1-ին և 2-ին ոստիկանության կողմից կատարված գործողությունների իրավաչափությունը հիմնավորող փաստաթղթեր: