տուն Լուրեր Գևորգ Կոստանյանը ԱՄՆ դեսպանի հետ խոսել է Սյունիքի դեպքերի մասին

Գևորգ Կոստանյանը ԱՄՆ դեսպանի հետ խոսել է Սյունիքի դեպքերի մասին

248
0

Ambassador of the United States to Armenia John A. Heffern

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: Խոսելով Հայաստանում դատախազության համակարգի բարեփոխումների մասին, Գևորգ Կոտանյանն առանձնացրել է երկու ուղղություն որոնք,  ՀՀ  գլխավոր դատախազի պաշտոնում լինելու են իր հատուկ ուշադրության կենտրոնում, դրանք են՝ անպատժելիության մթնոլորտի իսպառ բացառումը և կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը: Այս երկու ոլորտում շոշափելի արդյունքներ գրանցելու համար անհրաժեշտ միջոցառումներից  ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է քրեական օրենսդրության կիրառման միասնական մոտեցումների ամրագրումը, արդյունավետ վերահսկողությունը և թերացումների համար պատասխանատվության միջոցների անխուսափելի կիրառումը:

Դեսպանի խնդրանքով, գլխավոր դատախազն անդրադարձել է  01.06.2013թ.-ին  Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպին,  ներկայացնելով ինչպես գործող քրեական օրենսդրության պահանջները այնպես էլ՝ նախաքննության մարմնի և պաշտպանական կողմի իրավական գնահատականները:
Դեսպանը վերահաստատել է  դատախազության կողմից իրականացվող բարեփոխումներին աջակցությունը շարունակելու պատրաստակամությունը, հույս հայտնելով, որ ՀՀ դատախազության և ԱՄՆ դեսպանատան միջև համագործակցությանն առաջիկայում նոր թափ կհաղորդվի:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը: Իրականացվող և իրականացվելիք բարեփոխումներին ԱՄՆ դեսպանատան աջակցության ոլորտների և ծավալների ճշգրտման նպատակով, պարբերաբար կազմակերպել հանդիպումներ և խորհրդակցություններ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության կայքը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here