ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի կալանքը երկարաձգելու որոշման դեմ պաշտպանական կողմի բողոքը մերժվել է:
Այս մասին «Հայկական Ժամանակի» հետ զրույցում ասել է Լոռեցյանի պաշտպան Լեւոն Սահակյանը:
Ըստ տեղեկության` բողոքը քննվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ:
Նա ձերբակալվել էր 2019 թվականի դեկտեմբերի 4-ին: 3 օր անց նրան մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար, եւ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։ Գեւորգ Լոռեցյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: