տուն Հասարակություն Գրպանահատներն էլ չեն «պլստա»

Գրպանահատներն էլ չեն «պլստա»

190
0

Գրպանահատության դեմ օրենքի նախագիծն Ազգային ժողովում է երկրորդ ընթերցմամբ։ Նախագիծն ընդունվելու դեպքում գրպանահատների դեմ պայքարի նոր մեթոդաբանություն է առաջ քաշվելու։

Մինչ այս գրպանահատների մեծ մասն ազատազրկումից խուսափում էր այն պատճառով, որ բռնվելու դեպքում համաձայնության էր հասնում տուժողի հետ, և բողոք չէր ներկայացվում։

Իսկ այս նոր օրենքի կարգավորման համաձայն՝ քրեական պատասխանատվություն լինելու է՝ անկախ նրանից՝ բողոք եղել է, թե ոչ։

Նախագծի քննարկումների ժամանակ առարկություններ չեղան, այն քվեարկության կդրվի վաղը։

Հիշեցնենք, որ Araratnews.am-ն ամիսներ առաջ անդրադարձել էր գրապանահատության թեմային, երբ դեռևս նախագիծն ԱԺ չէր բերվել։