տուն Քաղաքական Միջազգային Գրոհայինների տարհանումից հետո Սիրիայի Հոմս քաղաքի հին թաղամասեր են վերադարձել խաղաղ բնակիչները

Գրոհայինների տարհանումից հետո Սիրիայի Հոմս քաղաքի հին թաղամասեր են վերադարձել խաղաղ բնակիչները

114
0

DSC_0012

Սիրիացի խաղաղ բնակչությունը մտել է Հոմս քաղաքի հին թաղամասեր, որոնց նկատմամբ երեկ կառավարական ուժերը քաղաքացիական պատերազմի ընթացքում առաջին անգամ վերահսկողություն են սահմանել։ Տեղեկացնում է BBC-ն։

Հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ երեխաներ, եկել են քաղաքի ավերված հին թաղամասեր, որպեսզի տեսնեն, թե ինչ է մնացել իրենց տներից։

Հիշեցնենք, որ վերջին մի քանի օրվա ընթացքում Հոմսից շուրջ 2000 մարդ է տարհանվել, որոնց մի մասը զինված խմբավորումների գրոհայիններ են։ Այժմ Հոմսում ընթանում են ականազերծման աշխատանքներ։ Դրանից հետո Ասադի զորքերը կմտնեն քաղաք։ Չնայած Հոմսը հանձնելուն՝ ապստամբները շարունակում են վերահսկել քաղաքի արվարձանները, ինչպես նաև Ռասթան կենտրոնը։