Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը քիչ առաջ հայտնել է, որ գրոհայինների կողմից Դոնեցկի շրջանում խփված ուղղաթիռի մեջ զոհվել է 14 զինվորական, այդ թվում` մեկ գեներալ: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
«Հենց նոր ստացա տեղեկություն, որ խփվել է մեր ուղղաթիռը, որը տեղափոխում էր վիրավորներին: Դա մեր 14 զինվորականներն էին, նրանք մահացել են, այդ թվում և մեկ գեներալ», — ասել է Տուրչինովը: