«Իրաքի և Լևանտի իսլամական պետության» գրոհայինները գրավել են Իրաքի ամենախոշոր նավթավերամշակող գործարանը, որը գտնվում է Բայջի քաղաքում: Տեխնիկական անձնակազմը մնացել է գործարանում, բացի արտասահմանցիներից, որոնք նախապես լքել էին օբյեկտը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Այս գործարանը երեք խոշոր նմանատիպ օբյեկտներից է Իրաքի տարածքում: Մյուս երկուսը գտնվում են Բաղդադում և երկրի հյուսիսում: «Հաշվի առնելով վերջին ռմբակոծությունները` գործարանի ղեկավարությունը որոշում է կայացրել դուրս բերելու օտարեկրացի աշխատակիցներին և ամբողջութամբ դադարեցնելու արտադրությունը», — ասվում է գործարանի ղեկավարության հայտարարության մեջ: