Գազայի հատվածի գրոհայինները շուրջ 30 հրթիռ են բաց թողել Իսրայելի ուղղությամբ։
Ինչպես հայտնում է լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստաալիքը, Սդերոտ և Նետիվոտ բնակավայրերը ականանետային հարձակման են ենթարկվել։ Տուժածների և մասշտաբային ավերածությունների վերաբերյալ տեղեկություններ առայժմ չկան։
Հարձակման համար պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական ջիհադի» ռազմական թևը՝ «Ալ-Կուդսի բրիգադները» խմբավորումը։