տուն Քաղաքական Միջազգային Գրոհայինները բռնի թլպատման կարող են ենթարկել Իրաքի՝ մոտ 4 միլիոն կանանց

Գրոհայինները բռնի թլպատման կարող են ենթարկել Իրաքի՝ մոտ 4 միլիոն կանանց

117
0

kadnsnnetirr4_3758d90c5644288fe4590093dda4f8b9_600

Իրաքի հյուսիսում գործող «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման անդամները թողարկել են հրովարտակ՝ ֆեթվա, որով պարտադրելու են իրենց վերահսկողության տակ գտնվող շրջանների կանանց ենթարկվել բռնի թլփատման։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հղում կատարելով ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ժաքլին Բեդքոքին։

Վերջինս այս կապակցությամբ իր լուրջ մտահոգությունն է հայտնել։ Ըստ Բեդքոքի՝ թողարկված ֆեթվան կարող է վերաբերել մոտ 4 մլն կանանց և աղջիկների։ Իրաքում թլփատումն ամենևին էլ չի համարվում սովորական երևույթ։ Գրոհայինների այս որոշումը բուռն դժգոհություն է առաջացրել ամբողջ արաբական աշխարհում և հատկապես՝ սոցցանցերում։