տուն Աշխարհ Գրին քարտ ստանալու հայտերի թիվը կտրուկ նվազել է

Գրին քարտ ստանալու հայտերի թիվը կտրուկ նվազել է

240
0
The Covid-19chinese infection Novel Corona virus USA waving star and striped American flag chinese pneumonia

ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությունում (USCIS) գրին քարտերի հայտերի թիվը կորոնավիրուսի համավարակի ֆոնին կտրուկ նվազել է՝ սպառնալիքի տակ դնելով դաշնային գործակալության վճարունակությունը։ Այս մասին հայտնում է NYT-ը։

Ծառայությունը հայտարարել է, որ ամռանը կարող է սպառել իր ֆինանսական միջոցները, քանի որ համավարակի հետևանքով զգալիորեն ավելի քիչ մարդ է դիմել վիզաների և այլ արտոնությունների համար: Ըստ գործակալության ներկայացուցչի՝ ընթացիկ ֆինանսական տարվա վերջին հասույթը կարող է նվազել ավելի քան 60 տոկոսով, որն ավարտվում է սեպտեմբերի 30-ին:

Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ հրամանագիր է ստորագրել կորոնավիրուսի համավարակի պատճառով երկրում աշխատատեղերի պակասի պայմաններում ԱՄՆ-ում ներգաղթի ժամանակավոր դադարեցման մասին: