Սիրված երգիչ Գրիգորի Լեպսն ու իր այժմյան կինն Աննան ծանոթացել են 2000 թվականին:
Ամուսնալուծված Լեպսին պետք է եկել մոտ 10 տարի վերքերը բուժելու եւ նոր հարաբերությունների պատրաստ լինելու համար: Երեկույթներից մեկի ժամանակ տեսնելով շիկահեր գեղեցկուհուն, Լեպսը միանգամից սիրահարվել է եւ անուսնության առաջարկություն արել, սակայն Աննան մերժել է երգչին: Երկար ժամանակ է անցել, մինչ Աննան հասկացել է իր սխալը, փնտրել, գտել նրան եւ սիրտը շահել: Լեպսն այլեւս չի շտապել առաջարկություն անել, նա նախընտրել է սպասել, մինչեւ Աննան առաջին քայլն անի: Եվ այդպես էլ եղել է: Առաջին դտստեր ծնունդից հետո Աննան ինքն է խնդրել Լեպսին ամուսնանալ իր հետ: Այժմ Լեպսին շրջապատում է ամուր եւ երջանիկ ընտանիքը: Նա ունի երեք դուստր եւ մի որդի, որին կոչել են Իվան` վրացական Վանո անվան պատվին: Հենց այդպես է հայրը կոչել Լեպսին` փոքր ժամանակ:
Ֆոտոշարքի շարունակությունը` hraparak.am: