Ղազախական «Տոբոլի» թիմի եւ Ադրբեջանի հավաքականի դարպասապահ Էմիլ Բալաեւը չի կարողացել շարունակել թիմի մարզումը վնասվածքի պատճառով:
Ակումբի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ֆուտբոլիստը շուտով կմեկնի Թուրքիա՝ բուժման կուրսեր անցնելու համար:
Նշենք, որ արդեն դեկտեմբերի կեսերից, երբ «Տոբոլի» գլխավոր մարզիչ նշանակվեց հայազգի Գրիգորի Բաբայանը, ղազախական լրատվամիջոցները սկսեցին խոսել, որ Բալաեւը կհեռանա ակումբից:
Հաղորդվող տեղեկության համաձայն՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Թուրքիայի առաջին դիվիզիոնում հանդես եկող մի ակումբ, որի անունը չի նշվում:
Ավելի վաղ ադրբեջանցի ֆուտբոլիստի գործակալ Ստանիսլավ Ստանիսլավսկին նշել էր, որ ամեն ինչ նորմալ է ու հույս էր հայտնել, որ քաղաքականությունը չի խոչընդոտի Էմիլ Բալաեւի կարիերային: